Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հայկական ԶՈՒ կողմից զինադադարի խախտման մասին ապատեղեկատվություն են

PanARMENIAN.Net - Սեյրան Շահսուվարյան. Հայկական կողմը արդեն հոգնել է հերքելուց ադրբեջանական կողմի հորինվածքները հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները ապատեղեկատվություն են: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաղորդել էր, որ «Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 26-ին 15:15 մինչեւ 19:35-ը Ղազախի շրջանի Մազամլի գյուղի մոտի դիրքերից պարբերաբար գնդակոծել են հրաձգային զենքից դիմացը գտնվող Ադրբեջանի ԶՈՒ դիրքերը եւ Մազամլի գյուղը»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---