Նովրուզ Մամեդովի արտահայտությունը Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին ենթադրություն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի մայիսին կայանալիք հանդիպման մասին, լոկ ենթադրություն է: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հանդիպմանը չի որոշվել նույնիսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը: Հիշեցնենք, որ այսօր Ն.Մամեդովը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մայիսին: Ի տարբերություն նախագահների վերջին` Ռամբույեում կայացած հանդիպման, որի նախաձեռնողը Ֆրանսիան էր, Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կարող է կայանալ միջազգային որեւէ միջոցառման շրջանակներում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---