Վ. Օսկանյանը եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակման ընթացքը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ֆոկիոն Ֆոտիադիսին: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ իր այցը լավ սկզիբ է հետագա սերտ համագործակցության համար: Նախարարը նշեց Հայաստանի մտադրությունը խորացնել Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության հետ փոխգործակցությունը: Կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Առանձին ուշադրություն դարձվեց տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցերին: Այս առումով մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի եւ նրան հարող տարածաշրջանների էներգետիկ հնարավորությունների, ինչպես նաեւ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հեռանկարների հետ կապված հարցերի շուրջ:



Հանգամանալից քննարկում ծավալվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման ընթացքի եւ առանձին հարցերի վերաբերյալ: Կողմերը բարձր գնահատեցին այդ ուղղությամբ խորհրդակցությունների անցած երկու փուլը` վստահություն հայտնելով, որ մայիսին նախատեսված երրորդ փուլում հնարավոր կլինի վերջնականացնել ծրագիրը եւ արդեն անցնել դրանց իրականացմանը: Տարածաշրջանային լիարժեք համագործակցության առումով կարեւորելով առկա հակամարտությունների շուտափույթ կարգավորումը` անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի վերաբերյալ նախարար Օսկանյանը ներկայացրեց վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---