ՀՀ խորհրդարանում ներկայացվել է երկքաղաքացիության մասին օրենքի նախագծի հայեցակարգը

PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Ռուստամյանը ներկայացրեցին «Արտերկրի հայերին Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծի հայեցակարգը:



Ներկայացված նախագծով, Ռուստամյանի խոսքերով, երեք հիմնական խնդիր է լուծվում` ազգային-պետական նպատակների շուրջ աշխարհասփյուռ հայության կազմակերպում, Հայաստանի հզորացման համար նոր հնարավորությունների ստեղծում եւ արտերկրում գտնվող հայերի իրավունքների պաշտպանություն: «Անհրաժեշտ է, որ ի սկզբանե նախատեսվող օրենսդրությունը համապատասխանի միջազգային փորձին», նշել է Արմեն Ռուստամյանը: Իր հերթին, Լեւոն Մկրտչյանը ընդհանուր կերպով ներկայացրեց հայեցակարգի 15 մասերը, որոնցից յուրաքանչյուրը պետք է դառնա ապագա օրենքի գլուխներից մեկը: «Հայ ժողովրդի համար երկքաղաքացիությունը պայմանավորված է համազգային առանձնահատուկ իրավիճակով, քանի որ մենք ներկայացնում ենք մի ժողովուրդ, որն իր հայրենիքում կատարված Ցեղասպանության հետեւանքով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայտնվել է աշխարհասփյուռ իրավիճակում»,- ասել է նա:



Խմբակցության ղեկավարը նաեւ հայտնել է, որ օրինագծում հաշվի է առնվել ինչպես միջազգային փորձ, այնպես էլ ԱՊՀ երկրների, Եվրախորհրդի եւ Եվրամիության փորձ: Լեւոն Մկրչյանի խոսքերով, հայեցակարգը լայն քննարկման է հանվելու, ինչը քաղաքական ուշերին հնարավորություն կտա իրենց առաջարկություններն ու դիտողություններն անել, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---