Հայաստանը կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է գրանցել ԱԳԳԾ իրականացման գործում23 մայիսի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հայտնում է երկրի ղեկավարի մամալո ծառայությունը: Դրական գնահատելով ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ընթացքը, Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է գրանցվել ծրագրային դրույթների իրականացման գործում: Այդ համատեքստում կարեւորվել է երկրի պաշտպանության համակարգում համապատասխան բարեփոխումների իրականացումն ու ժողովրդավարության ամրապնդումը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դիտարկելով Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության շրջանակում, Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական տարբեր կառույցների հետ աշխատանքը համադրելու եւ ավելի համակարգված առաջ շարժվելու նպատակով օրերս ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պարբերաբար երկրի ղեկավարին կզեկուցի այդ ուղղությամբ գործողությունների ընթացքը: «Մեր նպատակն է նախատեսված աշխատանքից ետ չմնալ, ընդհակառակը, մի քիչ էլ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել եւ համատեղ ծրագրերը լիարժեք իրագործել»,-շեշտել է Ռոբերտ Քոչարյանը: Հյուրի խնդրանքով Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումներին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |