Ազգերի ինքնորոշման իրավունքը գնալով ավելի ընդունելի է դառնում ԵԱՀԿ համար

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությանը հաջողվեց տապալել բոլոր հակահայկական բանաձեւերը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նստաշրջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, առաջին անգամ ԵԱՀԿ փաստաթղթերում ներառվել է ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը: «ԵԱՀԿ ԽՎ ընդունած բանաձեւը ողջունում է Սերբիայի բարեկամական, քաղաքակիրթ, եվրոպական արժեքների վրա հիմնված մոտեցումը, որը Չերնոգորիայի հանրաքվեին չպատաասխանեց տանկերով, ինքնաթիռներով եւ ուժի կիրառմամբ, այլ ընդունեց այն: Մենք գրանցեցինք դա որպես տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ բալանսի հիանալի օրինակ»,-նշել է փոխխոսնակը, հավելելով, որ բանաձեւը հանդիպել է ադրբեջանական եւ վրացական պատվիրակությունների կատաղի դիմադրությանը: «Այնուամենայնիվ, քվեարկությունը ցույց տվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը առավել ընդունելի է դառնում ԵԱՀԿ համար»,-ընդգծել է Հավհաննիսյանը: Միեւնույն ժամանակ հայկական պատվիրակության ղեկավարը հաղորդեց, որ հաջողվել է տապալել ադրբեջանական եւ վրացական պատվիրակությունների առաջարկած բանաձեւի նախագծերը, որոնց համաձայն չլուծված հակամարտությունները պետք է կարգավորվեն վիճահարույց տարածքները այն երկրներին վերադարձնելով, որոնց նրանք պատկանել են: «Ադրբեջանցի եւ վրացի պատգամավորները առաջարկեցին նաեւ ընդունել մի փաստաթուղթ, ըստ որի ցանկացած կարգավիճակ, որ ապագայում կարող է ստանալ Կոսովոն, չի կարող նախադեպ համարվել նմանատիպ այլ հակամարտությունների կարգավորման համար: Միայն երեք պատվիրակություն` Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները քվեարկեցին այդ բանաձեւերի օգտին: Ընդ որում, երկրորդ բանաձեւի ընդունումը հաջողվեց կասեցնել ռուսական կողմի օգնությամբ: Ելնելով դրանից, Կոսովոյի ապագա կարգավիճակը կարող է նախադեպ ծառայել: Հետեւաբար, ղարաբաղյան հակամարտությունն, այլ վիճահարույց հակամարտությունների հետ միասին, լուծման նոր բանալի է ստանում»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:



Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը առաջարկեցին մի բանաձեւ, որի համաձայն ԵԱՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձինք պետք է շփվեն միայն օրինական եւ ճանաչված իշխանությունների հետ, իսկ բոլոր երկրների ազգային փոքրամասնությունները պարտավոր են հարգել բնակության երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ թե անջատողականությունը արդարացում չի կարող ունենալ: «Երկրորդ բանաձեւը ջախջախեց իսպանական պատվիրակությունը, հայտարարելով, թե ազգային փոքրամասնությունը իրավունք ունի վիճարկել տարածքային ամբողջականությունը եւ դուրս գալ պետության կազմից, եթե երկիրը չի պաշտպանում նրանց իրավունքները»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: Հայկական պատվիրակությունը նաեւ արգելափակեց բանաձեւի ընդունումը, որտեղ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը նշվում էր որպես տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակ ԵԱՀԿ գոտում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---