Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր գաղափարներ գրեթե չկան

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր գաղափարների կամ առաջարկների մասին մինչեւ Մեթյու Բրայզայի ժամանումը վաղաժամ է խոսել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ հնչած ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ ասվում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր գաղափարներ գրեթե չկան: «Սակայն գուցե ինչ-որ բան եւ լինի: Կրկնում եմ, ամեն բան պարզ կլինի ամերիկացի միջնորդի Երեւան այցելությունից հետո»,- ասել է Մանոյանը:



Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի այցելությունը Երեւան նախատեսված է հուլիսի 29-ին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---