Ռ.Հոգլանդի թեկնածության հաստատման շանսերը ԱՄՆ Սենատում 50-ը 50-ի են

PanARMENIAN.Net - Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը դեռեւս հավանություն է ստացել միայն ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովում: Վերջնական հաստատումը պետք է կայացնի Սենատը: Այստեղ նա կարող է եւ չանցնել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման շանսերը ԱՄՆ Սենատում 50-ը 50-ի են:



«Եթե նույնիսկ ԱՄՆ Սենատը հաստատի Հայաստանում դեսպանին, ով ժխտում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ապա դա, բնական է, աշխարհի վերջը չէ: Սակայն ես կարծում եմ, որ սենատորները կարտահայտեն իրենց կարծիքը եւ կպահանջեն Պետդեպարտամենտից ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ էլ նոր թեկնածուի ներկայացնել: Կարող է այնպես ստացվել, որ ԱՄՆ-ը Հայատանում դեսպան չի ունենա, ինչը, ըստ իս, անընդունելի է Սպիտակ Տան համար: Նախագահ Բուշի աշխատակազմին ամբողջական եւ ամուր կապեր են հարկավոր Հայաստանի հետ»,- ընդգծել է Մանոյանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---