ԻԻՀ Մեջլիսի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» բառը12 սեպտեմբերի 2006 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը եւ ժողովուրդը միշտ հարգանքով են վերաբերվել մարդկանց, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի, պատվի եւ իրենց ժողովրդի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: Նրա խոսքերով, 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանի հայ համայնքը հնարավորություն ստացավ բացեիբաց նշելու ապրիլի 24-ը` հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինչ վերաբերում է իրանական խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Ղոլամ Ալի Հադդադ Ադելը նկատել է, որ երկրի խորհդարանում այդպիսի առաջարկներ կան:Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը: Նա խոսում էր «1915 թվականի իրադարձությունների մասին»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |