Հիլդա Չոբոյան. Եվրոպայի հայությունը կարող է դառնալ Հայաստան-Եվրոպա հարաբերությունների բանալին18 սեպտեմբերի 2006 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրոպա հարաբերությունների կարեւոր հանգամանքներից է Հայոց ցեղասպանության իրողությունը, որի հետ սերտորեն առնչվել է Եվրոպան, եւ այն մաս է կազմում Եվրոպայի հիշողությանը: Այդ մասին հայտարարել է այսօր Երեւանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի մասնակից Եվրոպայի Հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Եվրոպան գիտակցում է, որ ժամանակակից եվրոպահայությունը վերապրել է եղեռնագործությունը: Ավելին Եվրոպայի հավաքական գիտակցության մեջ Հայոց անկախ պետականությունն ապրող ապացույցն է այն վերածննդի, որի համար եվրոպահայությունը պայքարել է գրեթե մեկ դար: Ինչպես նշել է Հ. Չոբոյանը, «Եվրախորհրդարանի, Եվրամիության խորհրդի առաջ այսօր եվրոպահայությունը ներկայանում է որպես միասնական ուժ, եւ այդ կառույցները այլեւս չեն կարող անտեսել մեր կամքը: Քաղաքականացված եվրոպահայությունն է միայն, որ պետք է կարողանա բանալի դառնալ Հայաստան-Եվրոպա հարաբերություններում»,-ամփոփել է Հիլդա Չոբոյանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |