Նոյեմբերին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կլինի Ղազախստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Այիմդես Բոզջիգիտովը (նստավայրը` Ալմաթի), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ հայ-ղազախական համագործակցության աշխուժացում է ակնկալում` կապված Ղազախստանի` Երեւանում ներկայացուցչություն ունենալու որոշման հետ: Կողմերը միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման համար կարեւոր խթան են համարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` առաջիկա նոյեմբերին նախատեսվող պաշտոնական այցը Ղազախստան: Երկու երկրների համար որպես ընդհանրություն զրուցակիցները նշել են լայն թափով ընթացող բարեփոխումներ, որոնց տեմպերով Հայաստանը եւ Ղազախստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատարների թվում են: Ընդգծելով ղազախական բիզնեսը որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, դեսպանն ասել է, որ փորձելու է առաջին հերթին ակտիվացնել տնտեսական կապեր: Նրա խոսքով, երկկողմ գործակցությանը նպաստող կարեւոր գործոն կարող է լինել Ղազախստանի հայ համայնքը, որի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են երկրի կյանքի տարբեր ոլորտներում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---