«ԱրմենՏել» ընկերության սեփականատեր է դարձել ռուսական «ՎիմպելԿոմը» 4 նոյեմբերի 2006 - 13:47 AMT PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն նոյեմբերի 3-ին հայտարարել է հունական Hellenic Telecommunications Organization SA (OTE) ընկերության հետ Հայաստանում կապի ծառայության օպերատոր անդիսացող «ԱրմենՏել» ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթի 90 տոկոսի գնման վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին: «ԱրմենՏելի» բաժնետոմսերի փաթեթի 90 տոկոսի արժեքը կազմում է 341, մլն եվրո գումարած մոտ 40 մլն եվրո ընկերության մաքուր պարտքի եւ պարտավորությունների տեսքով: Գործարքի ձեւակերպումը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2006 թվականի ավարտը, հաղորդել են «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի մամլո ծառայությունում: Նշենք, որ ընթացիկ տարում հունական OTE ընկերությունը մրցույթ էր հայտարարել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իր 90 տոկոսը վաճառելու մասին: Մրցույթին մասնակցել են 16 ընկերություններ, սակայն երկրորդ փուլ են դուրս եկել ռուսական «ՎիմպելԿոմը» եւ MTC-ը, ինչպես նաեւ ETISALAT (Emirates Telecommunications Corporation/Istithmar ETV -Emergent Telecom Ventures), VTEL Holdings/Knightsbridge Associates. ընկերությունները: OTE հունական հեռահաղորդակցային ընկերությունը 1997 թ. միջազգային մրցույթով ձեռք էր բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իր 90 տոկոսը 142,47 մլն դոլարով: Ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Մինչեւ 2004 թվականի նոյեմբերի 4-ը «ԱրմենՏելը» Հայաստանի բջջային կապի մենաշնորհատերն էր: 2004 թվականի նոյեմբերին, GMS-ծառայությունների մենաշնորհային իրավունքից հրաժարավելու փոխարեն, «ԱրմենՏելը» ստացավ IP-հեռախոսացանցի ծառայությունների տրամադրման բացառիկ իրավունք: Իսկ նրա տեղը Հայաստանի բջջային կապի շուկայում, ըստ կառավարության որոշման, զբաղեցրեց «Ղ-Տելեկոմ» ընկերությունը` «Viva Cell» առեւտրային նշանով Լեռնային Ղարաբաղի կապի օպերատորի դուստր ձեռնարկությունը: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, թե «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնորդը պետք է հրաժարվի գործունեության մի շարք ձեւերի մենաշնորհից եւ բաժնետոմսերի գնման հավակնորդները համաձայնվել են այդ պայմանի հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |