Ա. Գյուլի պնդումը այն մասին, որ ՀՀ սահմանները մեծ հաշվով բաց են, ազնիվ չէ 4 նոյեմբերի 2006 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Մեզ զարմացնում է այն փաստը, որ դեռ 2005թ. ապրիլին նախագահ Քոչարյանի` վարչապետ Էրդողանին ուղղված նամակն արհամարհվում է պարզապես այն պատճառով, որ Թուրքիայի ղեկավարությանը դուր չի եկել այդ նամակում շարադրված պատասխանը, եւ որ վերջինս չի ցանկանում ընդլայնել քննարկումների շրջանակը պատմությունից այն կողմ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարել է Թուրքիայի վարչապետին, որ «անցյալին դիմելու առաջարկությունը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չանդրադառնա ներկա ու ապագա խնդիրներին: Օգտակար երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան բարենպաստ քաղաքական մթնոլորտ: Կառավարոթյուններն են պատասխանատու երկկողմ հարաբերությունների զարգացման համար, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը փոխանցել պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք երկու երկրների միջեւ առանց նախապայմանի նորմալ հարաբերություններ հաստատել»: Այդ համատեքստում Հայաստանի նախագահը նշել էր, որ «միջկառավարական համձնաժողովը կարող է հանդիպել` քննարկելու ցանկացած կարեւոր հարց` դրանց լուծում տալու եւ փոխըմբռնման գալու նպատակով»: Ինչպես նշել է Վարդան Օսկանյանը, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի այն պնդումը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավիաչվերթների եւ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների առկայությունը վկայում է, որ «սահմանները մեծ հաշվով բաց են», ազնիվ չէ: Նախ, Թուրքիայում ապրող եւ աշխատող հայաստանցիների քանակը իր նշածից շատ քիչ է: Երկրորդ` բաց սահմանները ենթադրում են ուղիղ շփումներ ժողովուրդների միջեւ, սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց անխափան հարաբերակցություն եւ տրանսպորտային գործող ենթակառույցներ:«Մենք շարունակում ենք պնդել մեր պատասխանի վրա, որը դրական մոտեցում ենք համարում: Եվ մենք տարակուսում ենք, որ պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի համառումը անկեղծ է: Նախ, մենք համաձայն ենք բոլոր հարցերը քննարկել բաց սահմանների համատեքստում: Այնուհետեւ, քանի դեռ 301 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում Ցեղասպանության հարցի անգամ քննարկման համար, մնում է Թուրքիայի քրեական օրենսգրքում, բաց երկխոսության առաջարկը չի կարող լուրջ ընդունվել: Վերջապես, Թուրքիայի սահմաններից դուրս հայ, թուրք եւ ուրիշ գիտնականներ ուսումնասիրել են այս հարցերը եւ հանգել իրենց սեփական, անկախ եզրակացությունների: Դրանցից ուշագրավը 2006 թ. մայիսի` Ցեղասպանությամբ զբաղվող գիտնականների միջազգային ընկերակցության` վարչապետ Էրդողանին ուղղված նամակն է, որով միահամուռ եւ միաձայն հաստատվում է Հայող ցեղասպանության փաստը եւ կոչ արվում Թուրքիայի կառավարությանը ճանաչել նախորդ կառավարության պատասխանատվությունը: Այս բարդ իրականությունների լույսի ներքո, մենք կարող ենք միայն կրկնել մեր պատրաստակամությունը սկսել երկխոսություն եւ հաստատել նորմալ հարաբերություններ հարեւանի հետ»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |