ԼՂՀ եւ Հարավային Օսիայի միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է Հարավային Օսիայի խնդրից: Ցխինվալիում անցկացված հանրաքվեի արդյունքների չճանաչումը չի նշանակում նույնանման որոշում ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու դեպքում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն նախկին ԽՍՀՄ մնացած ինքնահռչակ հանրապետությունների, ԱՄՆ կառավարությունից տարեկան օգնություն է ստանում: «Հարավային Օսիայի խնդիրը ռուս-վրացական հարաբերությունների հարց է, եւ այդ երկու հակամարտությունների միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ է»,- ասաց նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---