ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները մեկ նպատակ ունեն. աշխատել ի բարորություն Հայաստանի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ակտիվորեն աշխատում են երկու խոշոր հայկական լոբբիստական կազմակերպություններ` Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Երկու կազմակերպությունները աշխատանքի տարբեր միջոցներ եւ մոտեցումներ ունեն: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Սակայն մենք ընդհանուր նպատակ ունենք. մենք աշխատում ենք ի բարորություն Հայաստանի եւ փորձում ենք համահայկական հարցերի լուծման գործին կցել որքան հնարավոր է շատ ամերիկացի քաղաքական գործիչների: Շուտով Կոնգրեսում կսկսվի Հայաստանի Աջակցության խմբի նոր ստորագրահավաք: Նոյեմբերի ընտրություններից հետո Խմբի որոշ անդամներ չեն վերընտրվել, նոր կոնգրեսականներ են ընտրվել եւ մեր ընդհանուր նպատակը մեր կողմ որքան հնարավոր է շատ օրենսդիր գրավելն է»,- ընդգծել է Վարդանյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---