Սպիտակ Տունն ամեն տարի փորձում է խախտել Երեւանին եւ Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը 9 փետրվարի 2007 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը ընդհանրապես մտադիր է կրճատել հետխորհդային պետություններին հատկացվող ֆինանսական օգնությունը, մասնավորապես, վերանայել Հիմնական ազատությունների արձանագրությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նա հիշեցրել է, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից $1,2 մլրդ-ի օգնություն է ստացել:«Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության խախտման փորձը ամեն տարի նկատվում է: Սպիտակ Տունը տեղյակ է, որ հայկական սփյուռքը միշտ պնդելու է հավասարության պահպանումը, ինչին միշտ հասնում է»,- ընդգծել է Կիրակոսյանը: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ներգրավված է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը նախատեսում է $283 մլն.-ի տրամադրում հանրապետության գյուղատնտեսական շրջանների զարգացման համար: «Մենք մտել ենք 16 երկրների շարքը, ում տրամադրվում է այդ օգնությունը: Սակայն ես պետք է ընդգծեմ, որ ծրագրի շարունակությունը ուղղակիորեն կախված է խորհրդարանական ընտրություններից: Եթե մենք դրանք չանցկացնենք միջազգային չափանիշներին համապատասխան, օգնությունը կարող է դադարեցվել»,- ասել է Արման Կիրակոսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |