Խորհրդարանական ընտրություններ. Հայաստանը վտանգի է ենթարկում լիազորությունները ԵԽԽՎ-ում 9 փետրվարի 2007 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Եթե խորհրդարանական ընտրությունները Հայաստանում չանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան, ապա կբարձրացվի ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության լիազորությունների հարցը: Այդ մասին Երեւանում փետրվարի 9-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Նրա խոսքերով, Հայաստանի խնդիրների շարքում է` չկրկնել անցյալ ընտրությունների սխալները, եւ «մենք հուսով ենք, որ դիտորդների գնահատականներն այս անգամ այլ կլինեն»: «Չեմ ցանկանում վաղօրոք գնահատակներ տալ, սակայն դա լուրջ հարված կլինի ԵԽ-ում երկրի դիրքերին»,- ընդգծել է նա:Խոսելով Հայաստան դիտորդներ հրավիրելու հացրի մասին` Ուրումովան նկատել է, որ ԵԽ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան եւ հույս է հայտնել, որ առաջիկայում նրանք համապատասխան հրավերներ կստանան Հայաստանի իշխանությունների կողմից: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ այս անգամ ԵԽԽՎ-ն դիտորդներ եւ փորձագետներ կուղարկեի ոչ թե ընտրությունների օրը, այլ շատ ավելի վաղ: Վաղ այցելությունը, որը նախատեսված է ապրիլին, պայմանավորված է քաղաքական ուժերի նախընտրական արշավի մոնիթորինգն իրականացնելու ցանկությամբ: Նրա խոսքերով, դիտորդական առաքելության մեջ կմտնեն այն փորձագետները, ովքեր արդեն ծանոթ են Հայաստանի հետ, հետեւաբար, կլինեն նաեւ նրանք, ովքեր եղել են դիտորդական առաքելությունների կազմում նաեւ անցյալ ընտրություններին: Ուրումովան նաեւ տեղեկացրել է, որ այսօր գոյություն ունի այլ կարգի մոնիթորինգ, այսինքն ԶԼՄ-ների մոնիթորինգ` օբյեկտիվության եւ անաչառության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ անկախ ընդդիմության եւ ժողովրդի կողմից հնչող հայտարարություններին, թե ընտրությունները կեղծվելու են, «չարժե վաղաժամ ենթադրություններ անել, քանի որ ընտրությունները դեռ չեն կայացել»: Ուրումովան նաեւ դիմել է «նախընտրական բարեգործության» խնդրին, որ սկսել են մի շարք քաղաքական ուժեր, եւ նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նրանց ձայնը չպետք է առքուվաճառքի առարկա դառնա, սակայն միեւնույն ժամանակ նկատել է, որ ընտրողներին գրավելու նման միջոցները եւս նկատի կառնվեն դիտորդների կողմից: Ինչպես տեղեկացրել է Ուրումովան, նաեւ ֆիլմ է նախապատրաստվում, որում Հայաստանի բնակչությանը կբացատրվեն ընտրությունների գործընթացը եւ ընտրելու իրավունքի կարեւորությունը, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |