ԵՄ-ն միշտ մեծ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի տարածաշրջանին

PanARMENIAN.Net - ԵՄ-ում Գերմանիայի նախագահությունը կաջակցի հայ-գերմանական հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, Եվրամիությունը միշտ մեծ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի տարածաշրջանին: «Այժմ այդ ավանդույթը հատկապես ուժեղացել է այն բանի շնորհիվ, որ Գերմանիան միշտ նշանակություն է տվել փոքր երկրների հեր հարաբերություններին»,- նշել է Ղազինյանը:



«Այս լույսի ներքո Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցելությունը Հայաստան մեծ նշանակություն ունի: Գերմանիայի պաշտոնական շրջանակները ցանկանում են Հարավային Կովկասը տեսնել` որպես ընդհանուր աշխարհաքաղաքական միավոր: Գերմանիան տարածաշրջանի ապագան տեսնում է տարածաշրջանի երկրների խաղաղ համագործակցության մեջ»,- ասել է Գերմանիայում ՀՀ դեսպանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---