Ուրիշների հաշվին մեկի համար բացարձակ անվտանգություն ապահովելու փորձերը պատրանք են 4 ապրիլի 2007 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանն առաջարկում է սկսել համատեղ գնահատել Եվրոպային, մեզ կամ Համագործակցության մեր հարեւաններին հնարավոր հրթիռամիջուկային սպառնալիքները»,-Երեւանի պետական համալսարանում կայացած դասախոսության ժամանակ հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը հուսով է, որ կվերսկսվի ՀՀՊ շուրջ երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ: «Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման մասին միակողմանի որոշումը մենք դիտարկում ենք որպես ռիսկ Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ Եվրոպայի համար: Երբ փաստարկների բացակայության դեպքում մեզ ասում են սպառազինության մրցավազքի արդյունքում առաջացող տեխնոլոգիական առաջընթացի հնարավորության մասին, մեր պատասխանը մեկն է` դա կարելի է անել չխարխլելով ռազմավարական կայունությունը եւ անվտանգության պակաս չառաջացնելով մյուս բոլոր պետությունների մոտ»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ ուրիշների հաշվին մեկի համար բացարձակ անվտանգություն ապահովելու փորձերը պատրանք են: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ «Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ ձեռք բերված ըմբռնումը թույլ կտա վերականգնել կոլեկտիվ քննարկումները եւ ՀՀՊ ոլորտում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը |