Երեւանը չի կարող փոխարինել Ստեփանակերտին Ղարաբաղի հարցով բանակցություններում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը խիստ դիրքորոշում է գրավում` ժամանակ առ ժամանակ հանդես գալով ռազմատենչ հայտարարություններով, որոնք շանս չեն տալիս արդյունավետ բանակցություններին: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ՀՅԴ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով, Բաքվի խոստումը Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար բարձր կարգավիճակի մասին ոչինչ չեն նշանակում: Նա հիշեցրել է այն մասին, որ, օրինակ, Նախիջեւանի շրջանը բարձր կարգավիճակ ուներ, որի 30 տոկոսը հայերն էին կազմում: «Այսօր այնտեղ ոչ մի հայ չկա: Արժե նկատի ունենալ, որ Ղարաբաղի հակամարտությունն առաջացել է կարգավիճակի պատճառով, այսինքն հակամարտության օբյեկտ են հանդիսանում կարգավիճակն ու անվտանգությունը: Պետք է նաեւ գիտակցել, ինչու է դանդաղում կարգավորումը: Խոսալ այն մասին, որ այսօր լիարժեք բանակցություններ են տարվում, սխալ է, քանի որ դրանց չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը: Պատմության մեջ չկա այնպիսի նախադեպ, երբ հակամարտող կողմը ներգրավված չլիներ բանակցություններում: Երեւանը չի կարող այդ հարցում փոխարինել Ստեփանակերտին: Նա միայն կարող է ներկայացնել նրա շահերը` հանդիսանալով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացի երաշխավորը: Բանակցությունները կարգավիճակի, անվտանգության, տարածքների եւ գաղթականների հարցերով պետք է տանի Ղարաբաղը»,- ընդգծել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---