Նենսի Փելոսին ճշտորեն կընտրի ժամանակը 106-րդ բանաձեւի հարցով քվեարկության համար

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հարցով իրենց ստորագրությունները ետ կանչած կոնգրեսականների վրա շատ մեծ ճնշում է գործադրվել նախագահ Բուշի աշխատակազմի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, նրանք բավական լուրջ մարդիկ են, եւ նրանց որոշումները վերջնական են: «Միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Պալատի խոսնակ Նենսի Փելոսին չի հետաձգի քվեարկությունը: Փելոսին Կալիֆորնիան, Սան-Ֆրանցիսկոն ներկայացնող կոնգրեսական է, նրա ընտրազանգվածը հայ համայնքն է, եւ Փելոսին չի վտանգի իր քաղաքական կարիերան: Նա բավական խելացի քաղաքական գործիչ է եւ ճշտորեն կընտրի ժամանակը 106-րդ բանաձեւի հարցով քվեարկության համար»,- ընդգծել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուիտի տնօրենը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող Պալատի մեծամասնության առաջնորդ, Մերիլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ Ստենի Հոյերը հայտարարել է, որ քվեարկության ծրագրերը կարող են վերանայվել:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---