Հայաստանը կարող է դուրս գալ ԵՍԶՈՒՊ-ից միայն եթե հարեւան երկրները վերանայեն իրենց մասնակցությունը փաստաթղթին13 դեկտեմբերի 2007 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ԵՍԶՈՒՊ-ից դուրս գալու Ռուսաստանի որոշումը 90-ական թվականներին Ռուսաստանի ղեկավարության կատարած սխալները շտկելու կոպիտ փորձ է: Այդ մասին դեկտեմբերի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի անընդմեջ ընդլայնումը, մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների այդ դաշինքին անդամակցելու բուռն ցանկությունը պետք է մտավախություն առաջացնեն ռուսական կողմի մոտ: Սակայն, ըստ փոխխոսնակի, Ռուսաստանի ղեկավարության այս քայլը չի նպաստի արեւմտյան գործընկերների վստահության ավելացմանը Ռուսաստանի հանդեպ: Միեւնույն ժամանակ դա չպետք է նաեւ առանձնակի մտավախություն առաջացնի, քանի որ, օրինակ, Ռուսաստանի ռազմական դոկտրինում չկան որեւէ ագրեսիվ ծրագրեր, նշել է Հովհաննիսյանը: Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք որ Հայաստանը եւս հետեւի Ռուսաստանի օրինակին ԵՍԶՈՒՊ-ի հարցում` Վ.Հովհաննիսյանը նշել է, որ նման քայլը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանի անմիջական հարեւանները տարածաշրջանում եւս վերանայեն իրենց մասնակցությունն այդ փաստաթղթին: Միեւնույն ժամանակ, նշել է փոխխոսնակը, Հայաստանի հարեւաններից մեկը` Ադրբեջանը երբեք չի սահմանափակել իրեն եւ չի սահմանափակում սպառազինություն ձեռք բերելու հարցում, խախտելով ԵՍԶՈՒՊ-ի սկզբունքները: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ից դադարեցվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) եւ նրա հետ կապված բոլոր փաստաթղթերի կատարմանն ուղղված Ռուսաստանի գործունեությունը: Ռուսաստանը այդ շրջանում չի կատարի սովորական սպառազինության քանակի սահմանափակումները, այդ թվում ֆլանգային: Հետագայում սպառազինության եւ տեխնիկայի իրական քանակն ու տեղաբաշխումը կախված կլինեն կոնկրետ ռազմա-քաղաքական իրավիճակից, հաղորդում է «Ռեգնումը»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |