Հայաստանը շահագրգռված է Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտման մեջ13 դեկտեմբերի 2007 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտման մեջ, քանի դա կաջակցի Երեւանի եւ Անկարայի հարաբերություններում լարվածության նվազմանը: Այդ մասին The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:«Ես կարծում եմ, մենք միայն կշահենք, եթե Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը բավարարվի: Գուցե, այդպիսով մենք կարող ենք հարթել մեր տարաձայնությունները ԵՄ շրջանակներում»,- ընդգծել է Սարգսյանը: Հոդվածի հեղինակը նշում է, որ Սերժ Սարգսյանը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների հարցում: «Վերջիվերջո, ինչ ենք շահում մենք, կամ ինչ է շահում Թուրքիան ներկա իրավիճակից: Նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին, երբ Հայաստանը ԽՍՀՄ հատված էր, իսկ Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամ, մենք ինչ-որ հարաբերություններ ունեինք: Երկու երկրները կապող կրկաթգիծ էր կառուցվել, էլեկտրաէներգիայի փոխանցման գիծ: Ինչու՞ պետք է մեր հարբերությունները բարելավելու իմ ցանկությունը անտրամաբանական լինի»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը: FT-ն հիշեցնում է, որ «ներկա դրությամբ, Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: 1993 թվականին Թուրքիան փակել է սահմանը իր ավելի փոքր եւ աղքատ հարեւանի հետ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ, ով հակամարտում էր Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբվաղի պատճառով: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները նաեւ բարդ են, քանի որ Հայաստանը Ցեղասպանություն է համարում հայերի զանգվածային սպանությունները Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Կայսրությունում, սակայն ներկա թուրքական պետությունը ժխտում է այդ փաստը»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |