ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը կնպաստի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբին Սեմնեբին ներկայացրեց իր գնահատականները Վրաստանում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ Եվրոպական Միությունը հայտարարությամբ արտահայտեց իր դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ եւ շարունակում է հետեւել ընթացող զարգացումներին: Զրուցակիցները կարեւորեցին Վրաստանում կայունության պահպանումը` որպես երաշխիք երկրի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության համար:



Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանի նախագահական ընտրություններին: Ընդգծվեց, որ ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը: Զրույցի ընթացքում տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուրջ, քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ ներգրավման եղանակները, տարածաշրջանային այլ խնդիրներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---