Ի.Ալիեւի երեւակայության թռիչքը Նոր տարին երկար եւ բուռն տոնելու տխուր հետեւանքն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունն այնքան զուրկ է ռացիոնալ իմաստից, որ այն գործնականում հնարավոր չէ մեկնաբանել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Խուսափելով կոշտ արտահայտություններից, մնում է միայն ենթադրել, որ պարոն Ալիեւի երեւակայության թռիչքը Նոր տարին երկար եւ բուռն տոնելու տխուր հետեւանքն է»,-

հայտարարել է Սողոմոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:



Հիշեցնենք, որ անդրադառնալով տարածաշրջանային քաղաքականությանը` Ի.Ալիեւն ասել է թե Հայաստանը կորցրել է միջազգային հեղինակությունը: «Հայաստանը մոնոպետություն է, որտեղից արտաքսվել են բոլոր այլ ազգությունները, որը ապրում է փակ, ռազմականացված եւ հակադեմոկրատական ռեժիմի պայմաններում»,-հայտարարել է Ալիեւը: «Լեռնային Ղարաբաղում կրիմինալ բանդան զավթել է տարածաշրջանը, որտեղ իշխում է ռազմական-հանցավոր եւ ապօրինի ռեժիմը եւ որտեղ ոչ մի միջազգային դիտարկում չի անցկացվում»,-ասել է Ալիեւը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---