ԵՄ-ն սկսել է ձեւավորել առավել կանոնակարգված ինստիտուցիոնալ հարաբերություններ Հարավային Կովկասի գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Չլուծված հակամարտությունները խոչընդոտում են կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, իրական դրական փոփոխությունների ապահովմանը տարածաշրջանի բնակչության համար, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխության անցմանը: Այդ մասին երկուշաբթի Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ընդլայնված սեւծովյան առաջընթաց` միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում: «Չնայած տնտեսական առաջընթացին, տարածաշրջանում առկա են խնդիրներ եւ դիմակայություններ, որոնք թեեւ անուղղակիորեն չեն բխում անբարենպաստ տնտեսական պայմաններից, սակայն, այնուամենայնիվ, ուղղակիորեն կապված են անվտանգության հարցերի հետ»,-ասել է նա:



Ընդ որում Սեմնեբին հավելել է, որ դժվարությունները կապված են նաեւ փակ սահմանների հետ, մասնավորապես, Վրաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ, ինչը թույլ չի տալիս լիովին օգտագործել այս տարածաշրջանի ներուժը: ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքերով, մի շարք կարճաժամկետ շահերը տարածաշրջանի բնակչության համար կապված խոսքի ազատության կան մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների անցկացման հետ, չունեն անմիջական տնտեսական բաղադրիչներ:



«Տարածաշրջանը հնարավոր կլինի ընկալել որպես մեկ միասնություն միայն այն ժամանակ, երբ բարեփոխումներն այդ ոլորտներում զուգահեռաբար իրականացվեն տարածաշրջանի բոլոր երկրներում, ինչպես նաեւ այն դեպքում, եթե առանձին պետություններ առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հեռանկարային խնդիրների լուծմանը»,-ասել է նա:



Այդ կապակցությամբ Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն վերջերս սկսել է ձեւավորել նոր առավել կանոնակարգված ինստիտուցիոնալ հարաբերություններ տարածաշրջանում իր գործընկերների հետ, մասնավորապես, «Նոր եվրոպական հարեւանության» քաղաքականության շրջանակներում, ինչպես նաեւ զարգացնելով իր համագործակցությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: «Դա մեր առաջին քայլերն են փուլային զարգացման ուղում, սակայն, ԵՄ-ի ներգրավումն այդ գործընթացներում հեռանկարային բնույթ է կրում»,-ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---