Բաքուն 2008 թվականին որոշակի առաջխաղացում է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հրաժարվեն անիրականանալի պահանջներից եւ պայմաններից: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին է հայտարարել ադրբեջանցի բախումնաբան, «Երրորդ հայացք» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը: «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հրաժարվեն անիրականանալի պահանջներից եւ պայմաններից, որոնք ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները երբեք չեն ընդունի: Մենք պետք է աշխատենք տեւական հեռանկարի համար, որպեսզի նոր պատերազմ չլինի, որպեսզի մեր սերունդները չլուծեն իրենց ժառանգություն մնացած այդ խնդիրը»,-ասել է նա:



Ընդ որում Ռաջաբովը նշել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Պրահայի գործընթացի սկզբունքների կողմնակից է: Նրա խոսքերով, անկախ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից, Բաքուն 2008 թվականին որոշակի առաջխաղացում է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:



«Առաջարկելով տեղափոխել կարգավորման գործընթացը ՄԱԿ-ի ձեւաչափ` Ադրբեջանը հաշվի է առել, որ այդ կազմակերպությունը խաղաղարար ամբիոն է, հարթակ, որտեղ լուծվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսին է Կոսովոն: Սակայն դա մի կողմին ճիշտ կամ սխալ ճանաչելու կառույց չէ»,-ասել է նա:



Անդրադառնալով ԼՂՀ անկախության մասին հանրաքվեին` նա կարծիք է հայտնել, որ հանրաքվեին պետք է մասնակցեն Ղարաբաղում բնակվող հայերը, ինչպես նաեւ նախկինում այնտեղ բնակվող ադրբեջանցիները: Միեւնույն ժամանակ Ռաջաբովը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ողջ տարածքում հանրաքվեի անցկացման կողմնակից չէ:



«Եթե հանրաքվեն անցկացվի Ադրբեջանի եւ Հայաստանի ողջ տարածքում, ապա պարզ է, թե ինչպիսին կլինեն արդյունքները: Սակայն հանրաքվեում պետք է իրենց կարծիքն արտահայտեն ԼՂՀ բոլոր բնակիչները»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---