ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ. Հայ-ադրբեջանական սահմանին որեւէ նախադեպ վերջին օրերին չի եղել

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում անմիջապես Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ եւ, ամենայն հավանականությամբ, շփման գծում որոշ լարվածություն կա հենց այդ պատճառով»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, հայոց բանակը լիովին վերահսկում է իրավիճակը սահմանին: «Հայաստանը յուրահատուկ դիրք ունի. մեր բանակը պետք է պաշտպանի սահմանները, եւ մեր հիմնական ուշադրությունը ուղղված է հենց դրան: Մենք գիտենք, որ Ադրբեջանում զորավարժություններ են անցկացնում, եւ մեր ստորաբաժանումները գտնվում են մարտական բարձր պատրաստականության մեջ»,- ընդգծել է Օհանյանը, հավելելով, որ որեւէ նախադեպ վերջին օրերին չի եղել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---