ԱՄՆ-ին անհանգստացնում է Հայաստանում առկա լարվածությունը 7 մարտի 2008 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորությունները: Ընդգծելով իշխանությունների պատասխանատվությունը երկրում կայունության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման գործում, Նախագահն ասել է, որ ձեռնարկված բոլոր միջոցները թելադրված են ստեղծված իրավիճակից: Դրանց հիմնական նպատակն է վիճակը կայունացնել, չեզոքացնել վտանգները եւ գործընթացներն վերադարձնել իրենց բնականոն հուն: Մեթյու Բրայզայի խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Հասկանալով երկրում կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված կառավարության քայլերը, ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է, որ իրենց անհանգստացնում է առկա լարվածությունը: Նա կարեւորել է բոլորի կողմից պատասխանատվության դրսեւորումը եւ լարվածության հնարավորինս արագ թուլացումը: Մեթյու Բրայզան Նախագահի հետ քննարկել է նաեւ այս իրավիճակում գործող որոշակի սահմանափակումների հետ կապված հարցեր: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |