ԵԱՀԿ ՄԽ-ն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով բանաձեւի ներկայացումը 7 մարտի 2008 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը շոշափվել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը դեմ է հանդել եկել այդ բանաձեւի հարցով քվեարկությանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կտրուկ դեմ են նման բանաձեւին եւ այն անընդունելի են համարում»,- ասել է Բալայանը` հղում անելով Բրայզայի կարծիքին: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է դիվանագիտական ջանքեր ներդնել բանաձեւի հարցով քվեարկությունը թույլ չտալու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանը փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով է ներկայացրել «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, որում խնդրում է հաստատել իր տարածքային սահմաններն եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած իրավունքը: Բանաձեւի հարցով քվեարկությունը նշանակված է մարտի 14-ին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին |