Ընդդիմությունը մտադիր չէր ընտրությունների արդյունքները իրավական ճանապարհով բողոքարկել

PanARMENIAN.Net - «Ընդդիմությունն ի սկզբանե սխալ ուղի էր վերցրել: Ընտրությունների հարցով ցանկացած հայտարարություն պետք է դիտարկվեր սկզբում Վարչական դատարանում եւ միայն հետո Սահմանադրական դատարանում (ՍԴ),- Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով, որեւէ Վարչական դատարան չի ներկայացվել որեւէ հայտ ընտրական գործընթացի վերաբերյալ: «Դա հաստատում է այն, որ ընդդիմությունը մտադիր չէր ընտրությունների արդյունքները իրավական ճանապարհով բողոքարկել: Եթե մարդիկ կանգնում էին փողոցում եւ զինվում, ապա նրանք չէին մտածում իրավական ճանապարհի մասին, այլ մտածում էին բռնի գործողությունների մասին»,- ընդգծել է Սողոմոնյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---