ԵԱՀԿ ՄԽ-ն ցանկանում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մարտի 14-ին սպասվող հանդիպմանը Վիեննայում նաեւ քննարկվելու է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նման առաջարկությամբ են հանդես եկել համանախագահները եւ եթե պայմանավորվածություն գրանցվի, ապա նախագահները կհանդիպեն: «Համանախագահները ցանկանում են նախագահների հանդիպումը հնարավորինս արագ կազմակերպել: Ծրագրված է նաեւ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, սակայն երբ եւ որտեղ այն կլինի, դեռեւս պարզ չէ»,- ասել է Օսկանյանը:



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հաղորդել է, որ ապրիլի 3-4-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---