Բաքվի հաղորդումները շփման գծում շարունակվող փոխհրաձգությունների մասին, ապատեղեկատվություն է13 մարտի 2008 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի շփման գծում շարունակում է լարված մնալ, սակայն փոխհրաձգություններ չեն լինում: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հույս է հայտնել, որ միջադեպը չի կրկնվի:«Ադբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ փոխհրաձգությունը շփման գծում դադարեցված չէ եւ ադրբեջանցի զինվորականների շարքում զոհեր կան: Չգիտեմ` ինչ զոհեր են դրանք, կարող է, դրանք մարտի 4-ի զոհերն են: Այսօր սահմանին փոխհրաձգություններ եւ զոհեր չկան: Մենք մշտապես հերքելու ենք ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, որ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ գրոհային խմբավորումը հարձակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկի վրա` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում, եւ ժամանակավորապես իր վերահսկողության տակ է վերցրել այն: Պատասխան գործողությունների արդյունքում գրոհայինները ետ են մղվել: Ադրբեջանական կողմից ութ զինվորական է զոհվել, հայկականից` մեկ զինվոր է վիավորվել: Հրադադարի երկրորդ խախտումն արձանագրվել է մարտի 7-ին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |