Ռոբերտ Քոչարյան. Երեւանում իրավիճակը կայունանում է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանով պայմանավորված խնդիրները: Նախագահ Քոչարյանի խոսքով, ցավոք, հնարավոր չեղավ խուսափել իրադարձությունների անցանկալի զարգացումից եւ պետությունը ստիպված եղավ իրադրությունից թելադրված որոշակի քայլեր ձեռնարկել վիճակը կարգավորելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, կարեւորել են իրադրության շուտափույթ կարգավորման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ներկայուս մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է, կայունանում է եւ դրանից ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներն արդեն երկու անգամ մեղմացվել են:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---