Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեւի ընդունումը ՄԱԿ-ի ԳՎ-ում անակնկալ չդարձավ Հայաստանի համար17 մարտի 2008 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կիսում է աշխարհի առաջատար երկրների դիրքորոշումը, որոնք ձեռնպահ մնացին քվեարկությունից ՄԱԿ-ի ԳՎ-ում` Ադրբեջանի առաջարկած Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի հարցում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այդ երկրները հիանալի հասկանում են, որ բանաձեւը հարվածում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: «ՄԱԿ-ի անդամ 39 երկրների կողմից բանաձեւի ընդունումը անակնկալ չդարձավ Հայաստանի համար: Հարցը նրանում է, թե ինչ լրջությամբ է վերաբերում Ադրբեջանը բանակցություններին եւ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները դեմ են քվեարկել բանաձեւին: Միեւնույն է, այդ բանաձեւի հաստատումը ոչ մի բան չի պարտադրում»,-ընդգծել է նախագահի մամլո քարտուղարը, պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա |