Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բուխարեստում դատարկ ձեւականություն կլինի

PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ցանկացած հանդիպում ներկա պահին դատարկ ձեւականություն կլինի եւ ոչինչ չի տա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի նորընտիր նախագահը պետք է կադրային հարցեր լուծի, վերացնել ներքաղաքական լարվածությունը հանրապետությունում: «Ադրբեջանում աշնանը կայանալու են նախագահական ընտրություններ եւ Իլհամ Ալիեւը պետք է կտրուկ քայլեր չանի: Այդ պատճառով Բուխարեստում հանդիպումը չի կայանա»,- գտնում է Իսկանդարյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն սկզբում խոսում էին հնարավոր հանդիպման մասին, սակայն հետո եկան այն եզրահանգնմանը, որ այն դեռ անհրաժեշտ չէ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---