Հայաստանը կատարել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների գրեթե 90 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանը վճռական է եվրոպական կառույցների առաջարկությունների իրականացման հարցում երկրում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 19-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր-Բուկիկիոյի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, Բուկիկիոյի հետ հանդիպման ընթացքում կայացել է ԵԽ կառույցների` Ագոյի խմբի, ԵԽԽՎ-ի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը` հետընտրական իրադարձությունների վերաբերյալ:



Նալբանդյանը նկատել է, որ, իր կարծիքով, հայկական կողմի քայլերը իրականացվում են ճիշտ ուղղությամբ: «Ընտրություններից հետո կարճ շրջանում հսկայական աշխատանք է տարվել»,- հայտարարել է նախարարը: Նալբանդյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանը իրականացրել է իր պարտավորությունների մեծամասնությունը, որոնք նա ստանձնել է ԵԽ անդամ դառնալից: «Կատարվել է պարտավորությունների մոտ 90 տոկոսը, առաջին հերթին դա վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին եւ օրենսդրական փոփոխություններին, որոնք հանգում են սահմանադրական բարեփոխումներից: Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը եւ ակտիվորեն մասնակցել ԵԽ աշխատանքներին»,- հայտարարել է Նալբանդյանը:



Իր հերթին, Մոդ դե Բուր-Բուկիկիոն նշել է, որ ԵԽԽՎ հանձնարարականները, որոնք առաջարկվել էին Եվրոպայի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի եւ Ագոյի խմբի կողմից, ակտիվ քննարկումների նյութ էր: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այդ հանձնարարականների կատարման հարցում առաջընթացը էական է»,- նշել է նա, հավելելով, որ քննարկումնէրի կարեւոր տարր է հանդիսանում է Երեւանում մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող անկախ եւ թափանցիկ հանձնաժողովի իրական ստեղծումը, ինչը համահունչ է ԵԽ մոտեցումներին: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ իրեն անհանգստացնում է նաեւ մարտի 1-ից հետո ձերբակալված անձանց կալանքում մնալու փաստը: «Ես գտնում եմ, որ Հայաստանի գործող օրենսդրության շրջանակներում պետք է հավելյալ ջանքեր գործադրվեն նրանց ազատագրումը երաշխավորելու նպատակով»,- նշել է նա: «Ես դեռեւս հնարավորություն չեմ ունեցել հանդիպելու ընդդիմության գոնե մեկ ներկայացուցչի հետ, սակայն ես դիմում եմ բոլորին, այդ թվում եւ ընդդիմությանը, բոլոր կողմերի միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու նպատակով»,- ամփոփել է նա, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---