ԵԱՀԿ ԽՎ բանաձեւում չի հիշատակվում ոչ Հայաստանը, ոչ Հայոց ցեղասպանությունը 7 հուլիսի 2008 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամենամյա նստաշրջանում ընդունված` ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու նպատակով պատմական հանձնաժողովներ ստեծելու մասին բանաձեւում չի հիշատակվում ոչ Հայաստանը, ոչ Հայոց ցեղասպանությունը Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Նրա խոսքերով, հայկական ԶԼՄ-ները դարձել են թուրքական ապատեղեկատվության զոհը: «ԵԱՀԿ ԽՎ-ի կոմիտեներում քննարկվել են ԵԱՀԿ թափանցիկության խնդիրները, մասնավորապես, մարդու իրավունքների կոմիտեւում եւ հարց է բարձրացվել ԵԱՀԿ անդամ պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին: Բանաձեւի հեիղինակը շվեդ պատգամավոր է, ոչ թե թուրք: Բանաձեւը կոչ է անում ԵԱՀԿ երկրների խորհրդարաններին լուծել երկկողմ հարաբերությունների խնդիրները երրորդ երկրների մասնակցությամբ պատմաբանների եւ փորձագետների հանձնաժողովներ ստեղծելու միջոցով` լուծելու համար վիճահարույց հարցերը: Խնդիրներ ունեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլ նաեւ Արեւմտյան Եվրոպան` Լեհաստանն ու Ուկրաինան, Ֆրանսիան ու Գերմանիան եւ այլն: Ես հանդես եկա ուղղմամբ, որտեղ նշեցի, որ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումն անհնար է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառով: ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունեց մեր պարզաբանումը: Եվ հայկական պատվիրակությունը զարմացած է, որ թուրք պատգամավորները խեղաթյուրել են բանաձեւի եւ ուղղման էությունը: Դա կրկնակի տհաճ է, քանի որ նստաշրջանի ընթացքում մենք կարողացանք նորմալ հարաբերություններ հաստատել թուրք գործընկերների հետ»,-ասել է Աշոտյանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ալահաթթին Բույուկայը հայտարարել էր, թե «ԵԱՀԿ-ի կողմից թուրքական թեզի ընդունումը էական նվաճում է հայերի մեղադրանքների դեմ: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ թուրքական թեզը առաջին անգամ ընդունվեց միջազգային հիմքի վրա: ԵԱՀԿ 56 անդամ պետություններից միայն Հայաստանը դեմ քվեարկեց մեր առաջարկությանը»,-հայտարարել է նա: Ալահաթթին Բույուկայի խոսքերով, ընդունված փաստաթղթում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ձեւավորել երրորդ երկրների պատմաբաններից եւ փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողով` քաղաքական եւ ռազմական արխիվների ուսումնասիրման համար, որպեսզի լույս սփռվի վիճահարույց պատմական շրջանի վրա, ինչը կնպաստի փոխըմբռնմանը ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |