Ղարաբաղի հարցում պետք է գտնել մի այնպիսի լուծում, որը դրական արդյունքներ կբերի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 7 հուլիսի 2008 - 19:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ ինչպես երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` գործակցությանը եվրոպական կառույցների շրջանակում: Նշելով, որ Չեխիան 2009-ի հունվարից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը եւ ցանկություն ունի առավել ընդլայնել համագործակցությունը նոր հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ, Կարել Շվարցենբերգն ասել է, որ կարեւոր է համարել նախապես այցելել տարածաշրջան եւ քննարկումներ ունենալ փոխգործակցության ուղղությունների վերաբերյալ:Հանրապետության նախագահը բարձրաստիճան հյուրի խնդրանքով հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, պարզաբանումներ տվել մի շարք խնդիրների վերաբերյալ: Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի համադրելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, գտնել մի այնպիսի լուծում, որը դրական արդյունքներ կբերի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար` նշելով, որ այս խնդրում, ի վերջո, գլխավորը ժողովուրդն է: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |