Երեւան է ժամանում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Երեւան է ժամանում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: «Կքննարկվի նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը»,-ասել է Բալայանը:



Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հայաստան են մեկնում մի խումբ թուրք դիվանագետներ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան նախապատրաստելու նապատակով: Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` 2010 Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք խաղը դիտելու նպատակով:



Ունալ Չեւիքյոզը գլխավորել է թուրքական պատվիրակությունը ընթացիկ տարվա հուլիսին Բեռնում հայ դիվանագետների հետ կայացած բանակցությունների ժամանակ:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---