Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

PanARMENIAN.Net - Սեպտեմբեր 8-ին Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը, Երեւանում Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:



Նախատեսված են ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հանդիպումները տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---