Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերը IPAP շրջանակներում17 հոկտեմբերի 2008 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-21-ը հերթական աշխատանքային այցով Երեւան է ժամանելու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարի, ԱԺ Ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:ՆԱՏՕ-ի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ընթացքը եւ հեռանկարները: Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Հայաստանում տեղի ունեցող «Համատեղ երկար աղեղ, նիզակակիր» (Cooperative Lancer/Longbow) ՆԱՏՕ-ի եւ Եվրատլանտյան համագործակցության խորհրդի ձեւաչափով զորավարժության եզրափակիչ միջոցառումներին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |