Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է, եթե Բաքուն չխոչընդոտի այդ գործընթացին30 հոկտեմբերի 2008 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է, եթե ադրբեջանական կողմը քաղաքական կամք դրսեւորի եւ ավելի շատ ջանքեր գործադրի հակամարտության կարգավորման համար, այլ ոչ թե խոչընդոտի այդ գործընթացին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այդ ձեւաչափը շատ արդյունավետ է եւ փոփոխության կարիք չի զգում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Ինչպես հաղորդել է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, այսօր բանակցային գործընթացն ընթանում է երեք սկզբունքների հիման վրա, որ նախատեսված են Հելսինկյան եզրափակիչ ակտում` ուժի չկիրառում, երկրների տարածքային ամբողջականություն եւ ժողովրդի ինքնորոշման իրավունք: Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերով, պաշտոնական Երեւանը ցանկանում է, որ հակամարտությունը շուտ կարգավորվի եւ ցանկանում է, որ բանակցություններն այդ ուղղությամբ ավելի ակտիվ դառնան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |