Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպմանը Իլհամ Ալիեւը ներկա չի լինելու

PanARMENIAN.Net - Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուելի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական երկկողմ հանդիպման անցկացման հնարավորությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը` հիշեցնելով Հայաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ վերջերս նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ եւ առայժմ նոր հանդիպման մեջ իմաստ չի տեսնում:



Դրա հետ մոկտեղ Սերժ Սարգսյանը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպումը հնարավոր է: Նրա խոսքերով, ներկայումս հանդիպում է ծրագրված 2009թ. հոկտեմբերին, երբ Ստամբուլում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ պատասխան-խաղը: Բայց Հայաստանի նախագահը չի բացառում, որ եւս մեկ հանդիպում Աբդուլլա Գյուլի հետ կարող է եւ ավելի վաղ կայանալ:



Նշենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մինչեւ այս տարվա վերջը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպում կկայանա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:



Ավելի վաղ որոշ թուրքական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովի կազմակերպման նախաձեռնությամբ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Իլհամ Ալիեւի` Անկարա կատարած այցի ժամանակ, եւ Ադրբեջանի ղեկավարն արդեն տվել է իր համաձայնությունը հանդիպման անցկացման համար:



Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը հայտնել է, որ Անկարան չի ծրագրում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի եռակողմ հանդիպման կազմակերպում: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ներրի կողմից տարածված տեղեկատվությունը հեռու է իրականությունից: «Իհարկե, մենք ողջունելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցերը: Բայց եռակողմ հանդիպման նախապատրաստման վերաբերյալ ոչ մի ծրագրեր ներկա պահին չկան»,- նշել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---