Յու. Մերզլյակով. Դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կարող են համընկնել

PanARMENIAN.Net - «Ինձ համար դժվար է մեկնաբանել ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարությունները Մայնդորֆի հռչակագրի վերաբերյալ: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը պետք է յուրովի մեկնաբանի այս փաստաթուղթը: Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը Ադրբեջանի ներկայացուցիչ Իսմայլովը եւս փորձում էր բացատրել մեզ, թե ինչ է ստորագրել նախագահ Ալիեւը Մոսկվայում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:



Նրա խոսքերով, Բաքվում նոյեմբերի 13-ին համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրական է վերաբերվում հռչակագրին: «Բնականաբար, դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կհամընկնեն: Սակայն ես կարող եմ ասել, որ այս փաստաթղթում չկա կոնկրետ որոշում: Մեկ բան կարող եմ ասել` այն կազմված է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ հաշվի է առնում Մադրիդյան սկզբունքները»,-ասել է Մերզլյակովը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---