Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառում հայ սպայի մարդասպանին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորություն կա, սակայն պաշտոնական Բուդապեշտը նման պարտավորություններ չունի: Հայ սպայի սպանության գործով դատավարությունն արդեն ավարտվել է եւ դատարանը հրապարակել է իր որոշումը»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը:



Նրա խոսքերով, եթե Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու ժամանակը գա, ապա այդ հարցը մանրամասն կքննարկվի Հունգարիայում, քանի որ լուրջ մտավախություններ կան` պատիժ կկրի արդյո՞ք Ռամիլ Սաֆարովը հայրենիքում, թե ոչ:



Հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ 2007թ. փետրվարի 19-ին: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարիներին: 2007թ. փետրվարին Հունգարիայի Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ թողեց:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---