ԵԱՀԿ ՄԽ թույլ չի տա, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ձախողվի19 փետրվարի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) կրկին հայտարարում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Հակամարտությունների արդար եւ ամուր կարգավորման հիմնական բաղադրիչը ուժի չկիրառումն է»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:Համանախագահները հիշեցնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն եւ Իլհամ Ալիեւը իրենց վերջին հանդիպումը Ցյուրիխում բնորոշել են որպես օգտակար եւ կառուցողական` նշելով, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն մինչեւ փետրվարի վերջ: «Նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ համանախագահներին խնդրել են ակտիվացնել ջանքերը, որպեսզի կողմերին օգնեն մոտեցնել հիմնական սկզբունքների շուրջ կողմերի դիրքերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները թույլ չեն տա, որպեսզի կարգավորման խաղաղ գործընթացը ձախողվի»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |