Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի կունենա ավանդական ջահերով երթը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի կունենա ավանդական ջահերով երթը 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին կմասնակցեն հայկական երիտասարդության, ուսանողական միությունների, Հայաստանի բուհերի ներկայացուցիչները: Երթի մասնակիցները վառվող ջահերով Մատենադարանից կշարժվեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ջահերով երթն ավանդաբար սկսվում է թուրքական դրոշի այրումից, որից հետո վառում են ջահերը: Երթն անցկացվում է սկսած 2000թ.-ից ՀՅԴ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---