ՆՈՐ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԹՈՒՆԴ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԸ

PanARMENIAN.Net - 2003 թվականից Հայաստանում կարգելվի ծխախոտի եւ թունդ ոգելից խմիչքների գովազդը էլեկտրոնային ԶԼՄ-ներով: Երկրի խորհրդարանի կողմից ընդունված` օրենքի համաձայն արգելվում է 20 աստիճանից բարձր թնդության ոգելից բոլոր խմիչքների գովազդը` բացառությամբ կոնյակի: Այս բացառությունը հիմնավորվում է նրանով, որ կոնյակը Հայաստանի ազգային հպարտությունն է եւ ավանդական ըմպելիքը: Օրենքը արգելում է նաեւ ծխախոտի եւ թունդ ոգելից խմիչքների գովազդ տեղադրել ամսագրերի շապիկներին, ինչպես նաեւ թերթերի առաջին եւ վերջին էջերին:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---