Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանի ներքաղաքական իրադրության պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` ելնելով Վրաստանի ներքաղաքական իրադրությունից: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է, որ մինչ այդ Հայաստանը պարբերաբար մասնակցել է նմանատիպ միջոցառումներին, չնայած, որ Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ չէ:



«Հայաստանը մտադիր չէ մտնել ՆԱՏՕ, ի տարբերություն հարեւան Վրաստանի, բայց, չնայած դրան, մենք աշխատում ենք սերտորեն համագործակցել Դաշինքի հետ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---